Պակիստանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը

09:54   24 Փետրվար 2020    277

Պակիստանը կիրակի ժամանակավորապես փակել է տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ Տաֆտանի անցակետով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Բելուջիստան նահանգի ՆԳ նախարարը: Պակիստանի սահմանամերձ նահանգի կառավարությունն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել Իրանի հետ բոլոր սահմանային շրջաններում և արգելել է ուխտագնացություններն այդ երկիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելուջիստանի գլխավոր նախարարը տարերային աղետի դեմ պայքարի շրջանային վարչությանը հանձնարարել է Իրանի հետ սահմանային անցակետի մոտ վրանային հիվանդանոց ստեղծել 100 հոգու համար, ուր բժիշկների խումբ են ուղարկել:

Ավելի վաղ տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով փակել էին Աֆղանստանը, Թուրքիան և Հորդանանը: Իրանում վիրուսով վարակման 43 դեպք է գրանցվել, որոնցից 8-ը՝ մահվան ելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները