Եթովպիայում նռնակի պայթյունից մոտ 30 մարդ է տուժել

10:03   24 Փետրվար 2020    254

Կիրակի Եթովպիայում մոտ 30 մարդ վնասվածքներ է ստացել հաջակցություն վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի անցկացված հանրահավաքի ժամանակ նռնակի պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում է Arab News պորտալը։ Դեպքը տեղի է ունեցել Ամբո քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Ադիս-Աբեբայից 100 կմ հեռավորության վրա։ Իրավապահները ձերբակալել են 6 մարդու, ովքեր կասկածվում են հարձակումը կազմակերպելու մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աբիյ Ահմեդ Ալին գլխավորել է կառավարությունը 2018 թվականին, մեկ տարի անց դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը նրան հանձնվել է Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության կարգավորման նախաձեռնության համար։ Հակամարտությունը շարունակվել է 20 տարի՝ 1998-2018 թթ․՝ խլելով 350 հազար եթովպացու և ավելի քան 370 հազար էրիթրեացու կյանք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եթովպիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները