Տեխասում հրաձգության հետեւանքով 7 մարդ է տուժել

10:12   24 Փետրվար 2020    287

Հյուսթոնում (Տեխաս նահանգ) իրերի շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է 7 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Հյուսթոնի վարչական կենտրոն Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսը:

«Ամենանախնական տեղեկություններով՝ 7 մարդ հրազենային վիրավորում է ստացել, հիմա նրանց տեղափոխում են հիվանդանոցներ»,- Twitter-յան իր էջում նշել է նա: Շերիֆը հավելել է, որ ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Նրա խոսքով՝ հանցագործության վայրում մեկ տղամարդ է ձերբակելվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տեխաս  


Վերնագիրի այլ պիտակները