Ուկրաինայում շուրջ հարյուր մարդ է հավաքվել Զելենսկու գրասենյակի մոտ՝ պահանջելով Ավակովի հրաժարականը

10:28   24 Փետրվար 2020    289

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, շուրջ 100 մարդ է հավաքվել նախագահի գրասենյակի մոտ՝ պահանջելով պաշտոնից հեռացնել նախարարին, ինչպես նաև նրան չշնանակել այլ ազդեցիկ պաշտոններում:

Ակտիվիստները հայտարարում են քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների դեմ հարձակումների հարցով հետաքննությունների արդյունքների բացակայության մասին, այդ թվում և Խերսոնում ակտիվիստուհի Եկատերինա Գանձյուկի սպանության գործով:

Նշվում է, որ ցուցարարները ցանկանում էին նախագահի գրասենյակի մոտ թողնել Ավակովի հրաժարականի պահանջով գրությամբ պաստառը, սակայն իրավապահները թույլ չեն տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները