Ամերիկյան ավիակիր նավը Սև ծով է մտել

10:36   24 Փետրվար 2020    274

Ամերիկյան «Ռոսս» ավիակիր նավը՝ համալրված Aegis համակարգերով, մտել է Սև ծով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրել են, որ Սևծովյան նավատորմի նավերը վերահսկում են ավիակրի գործողությունները:

Նշվում է, որ սա առաջին դեպքն է այս տարվա ընթացքում, երբ ամերիկյան նավը մուտք է գործում Սև ծովի ջրային տարածք: Անցյալ տարի ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծով են մտել 13 անգամ:

Մոնտրյոյի 1936 թվականի միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ոչ սևծովյան տարածաշրջանի երկրների ռազմանավերն իրավունք ունեն ջրային տարածքում գտնվել 21 օրից ոչ ավելի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները