Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը

10:56   24 Փետրվար 2020    254

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդվում է նախագահի պաշտոնական կայքում։

«Մենք ցանկանում ենք կարճ ժամանակահատվածում վերահսկողություն սահմանել հիվանդության նկատմամբ՝ զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Ռոհանին։

Հասան Ռոհանին նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կներգրավվեն պետական բոլոր մարմինները և հասարակական կազմակերպությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀասանՌոհանի  


Վերնագիրի այլ պիտակները