Նավթի համաշխարհային գները նվազում են

11:10   24 Փետրվար 2020    565

Երկուշաբթի` փետրվարի 24-ին, սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների նվազմամբ:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 2,40 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,10 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով նվազել են 2,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեի 57,03 դոլարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթի  


Վերնագիրի այլ պիտակները