Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

11:18   24 Փետրվար 2020    257

Թուրքիայի արևմուտքում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տարերքի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ է բնակվում: Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

Փետրվարի 23-ին Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ տեղի էր ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, կա ավելի քան 9-ը զոհ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները