Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 763-ի

11:26   24 Փետրվար 2020    227

Հարավային Կորեայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 161 նոր դեպք է գրանցվել, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 763-ի, ևս երկու հիվանդ մահացել է, հայտնել է ԿՀ առողջապահության նախարարությանը կից հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը (KCDC), գրում է ria.ru-ն:

Ավելի վաղ երկրի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել էր, որ Հարավային Կորեայում համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ՝ «նարնջագույն» մակարդակից բարձրացվել է չորրորդ՝ «կարմիր» մակարդակի: Մահացել է 7 հիվանդ, դուրս է գրվել 18 հիվանդ, 8725 մարդկանց թեստերի արդյունքները դեռևս պարզ չեն. նրանք նույնպես կարող են վարակակիր լինել:

KCDC-ի տվյալներով՝ նոր դեպքերից 131-ը հայտնաբերվել են Դեգու քաղաքում:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 150-ը, որոնցից 2592-ը՝ մահվան ելքով, 24 734-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀարավայինԿորեա  


Վերնագիրի այլ պիտակները