Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արդեն 4-րդ ֆուտբոլային հանդիպումն է հետաձգվում

11:34   24 Փետրվար 2020    219

Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի «Տորինո»-«Պարմա» հանդիպումը հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Football Italia-ն։

Այսպիսով՝ սա արդեն Ա Սերիայի 4-րդ խաղն է, որը հետաձգվում է կորոնավիրուսի պատճառով։ Մինչ այս հետաձգվել էին «Վերոնա»-«Կալյարի», «Ատալանտա»-«Սասուոլո» և «Ինտեր»-«Սամպդորիա» խաղերը։ Իսկ Վենետո և Լոմբարդիա շրջաններում չեղարկվել էին կիրակի օրը հայտարարված բոլոր մարզական միջոցառումները։

Այս պահին Իտալիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 100 դեպք է գրանցվել։ Առավել շատ թվով դեպքեր գրանցվել են Լոմբարդիայում (90) և Վենետոյում (17): 2 մարդ արդեն մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները