Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը

12:07   24 Փետրվար 2020    208

Իտալիայի Վենետոյի մարզի նահանգապետ Լուկա Ձայայի եւ Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի կողմից կորոնավիրուսի տարածման կանխման միջոցառումների վերաբերյալ ընդունված կարգադրությունը նախատեսում Է մարդատար գնացքների վագոնների, ավտոբուսների եւ վապորետիների (Վենետիկում երթեւեկող ջրային տրամվայիկների) ախտահանման աշխատանք:

Ինչպես հաղորդել Է ANSA գործակալությունը, փետրվարի 23-ին այդ մասին հայտնել Է նահանգապետն ինքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մեր միջոցները նախատեսում են տարածաշրջանային գնացքների, ավտոբուսների եւ վապորետիների սանիտարական մշակում: Մենք բնակչությանը հորդորում ենք փոխգործակցել, խուսափել ավելորդ շփումներից եւ լվանալ ձեռքերը»,- ասել Է Ձայան: Վենետոյում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 դեպք, ինչպես նաեւ մահվան մեկ դեպք: Ընդամենն Իտալիայում ախտահարվածների թիվը գերազանցել Է 150-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները