Բահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

12:13   24 Փետրվար 2020    246

Բահրեյնում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 24-ին հայտնել է Բահրեյնի լրատվական գործակալությունը՝ հղում անելով թագավորության առաողջապահության նախարարությանը։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հիվանդությունը հայտնաբերվել է Բահրեյնի հպատակի մոտ, որը ժամանել է Իրանից:

Նա, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր շփվել են վարակվածի հետ, կարանտինի մեջ են դրվել Մանամայի բժշկական կենտրոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բահրեյն  


Վերնագիրի այլ պիտակները