Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրել է ավելի քան 14 մլրդ ԱՄՆ դոլար

12:21   24 Փետրվար 2020    250

Չինաստանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրել է ավելի քան 14 մլրդ ԱՄՆ դոլար:

Չինաստանում վիրուսն արդեն 2442 մարդու կյանք է խլել: Վարակակիրների թիվը հասել է 76.936-ի: Պեկինում նոր վարակակիրների թիվն ավելացել է:

Կորոնավիրուսը մեծ ազդեցություն է ունեցել Չինաստանի տնտեսության վրա: CNBC լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վերլուծաբանները Չինաստանի վերջին օրերի արդյունաբերական ակտիվությունը չափել են օդի աղտոտվածության մակարդակով:

Ըստ մասնագետների՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին երկրի 6 խոշոր էլեկտրակայաններում ածխի օրական սպառումը 42.5 տոկոսով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները