Toyota-ն Չինաստանում վերսկսել Է աշխատանքն իր բոլոր չորս գործարաններում

12:39   24 Փետրվար 2020    237

Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան փետրվարի 24-ին վերսկսել Է աշխատանքը Չենդուի՝ Սիչուանի հարավարեւմտյան նահանգի վարչական կենտրոնի իր հավաքման գործարանում:

Այսպիսով, ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, այժմ ՉԺՀ-ում վերականգնվել Է ընկերության բոլոր չորս ձեռնարկությունների գործունեությունը, որն ավելի վաղ դադարեցվել Էր նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չանչուն, Գուանչժոու եւ Տյանցզին քաղաքների մյուս երեք գործարաններում աշխատանքը վերականգնվել Էր նախորդ շաբաթ:

Միեւնույն ժամանակ Չինաստանում կորպորացիայի ձեռնարկություններն առայժմ բեռնված են 50 տոկոսով, քանի որ տակավին բարդություններ կան արտադրական շղթաների խախտման պատճառով, որոնք կապված են կարանտինային սահմանափակումների հետ:

Ավելի վաղ Չինաստանում իրենց գործարանների աշխատանքը մասնակիորեն կամ լիովին վերականգնել են Ճապոնիայի Nissan Motor, Honda Motor եւ Mazda Motor ընկերությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Toyota  


Վերնագիրի այլ պիտակները