ԱՄՆ քաղաքացիների 60%-ից ավելին վստահ է՝ Թրամփը կվերընտրվի

13:47   24 Փետրվար 2020    143

Ամերիկացիների մոտ 2/3-ը համոզված է, որ 2020 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը կվերընտրվի նախագահի պաշտոնում։

Այս մասին են վկայում CBS հեռուստաալիքի և YouGov հետազոտական ծառայության հրապարակած համատեղ հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է փետրվարի 20-22-ը, 10 հազար գրանցված ընտրողների շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պատասխանողների 65 տոկոսը՝ անկախ իրենց ընտրությունից, կարծում են, որ Թրամփը կհաղթի առաջիկա ընտրություններում։ Դա 1%-ով պակաս է մի քանի շաբաթ առաջվա ցուցանիշից։ 35 տոկոսը կարծում է, որ Թրամփը «հավանաբար» կամ «հաստատ» չի հաղթի։

Հանրապետական կուսակցության կողմնաիցների բացարձակ մեծամասնությունը (90%) չի կասկածում, որ Թրամփը կընտրվի երկրորդ ժամկետում։ Այդ հարցում նրանց հետ համամիտ է դեմոկրատների 1/3-ը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները