Կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով Վենետիկի Սան Մարկոյի տաճարը փակվել է

13:56   24 Փետրվար 2020    247

Վենետիկի ղեկավարությունը փակել է Սան-Մարկոյի հայտնի բազիլիկան՝ Իտալիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին մարդկանց զանգվածային կուտակումներից խուսափելու համար։

Նման քայլը ձեռնարկվել է Վենետիկի կենտրոնում մարդկանց թիվը նվազեցնելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Il Messagger պարբերականն էլ իր հերթին հայտնում է, որ Միլանի իշխանությունները փակել են Միլանի տաճարը։

Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսից Իտալիայում զոհվել է 3 մարդ։

Վարակի տարածման ֆոնին Վենետիկի իշխանություններն ավանդական կառնավալը դադարեցրել են ժամկետից մի քանի օր շուտ։ Հաղորդվում է, որ Միլանում Լա Սկալա օպերային թատրոնը չեղարկել է բոլոր ծրագրերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները