Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը

13:26   24 Փետրվար 2020    201

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված ուժերը։

«Մենք ցանկանում ենք կարճ ժամանակահատվածում վերահսկողություն սահմանել հիվանդության նկատմամբ՝ զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Ռոհանին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հասան Ռոհանին նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կներգրավվեն պետական բոլոր մարմինները և հասարակական կազմակերպությունները։

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8-ի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները