Google-ը հեռացրել է իր խանութից 600 հավելված ագրեսիվ գովազդի պատճառով

13:15   24 Փետրվար 2020    239

Google ընկերությունը Google Play խանութից հեռացրել է շուրջ 600 հավելված, որոնք գովազդ էին պարտադրում օգտատերերին:

Google-ում բացատրել են, որ հեռացված հավելվածները վնասակար չէին, սակայն խախտել են գովազդ տեղադրելու մասին ընկերության քաղաքականությունը տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռացված հավելվածները նաեւ արգելափակվել են Google AdMob եւ Google Ads հարթակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները