Հաիթիի իշխանությունները ոստիկանների եւ բանակի բախումներից հետո ամենամյա կառնավալը չեղյալ են հայտարարել

14:07   24 Փետրվար 2020    233

Հաիթիի ղեկավարությունը երկրի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանության բողոքող աշխատակիցների եւ բանակի բախումներից հետո ամենամյա կառնավալը չեղյալ հայտարարելու որոշում է ընդունել:

Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Հաիթիի հաղորդակցության նախարարության Facebook-յան էջում:

«Հնարավոր արյունահեղությունից խուսափելու համար կառավարությունը բնակչությանը տեղեկացնում է Պորտ-օ-Պրենսում կառնավալը չեղարկելու որոշման մասին եւ ժողովրդին հանդարտություն պահպանելու կոչ է անում»,- նշված է հաղորդագրության մեջ: HaitiLibre լրատվական պորտալի տեղեկություններով՝ նախագահական պալատի մոտ ցուցարարների եւ բանակի բախումների ժամանակ զոհվել է նվազագույնը 2 մարդ, եւս 9-ը վիրավորվել է:

Հինգշաբթի Հաիթիի իրավապահները բողոքի ցույց էին անցկացրել այն բանից հետո, երբ նրանց 5 գործընկերների աշխատանքից ազատել են, ինչպես իշխանություններն են հայտարարում՝ խռովություն հրահրելու պատճառով:

Ամնցյալ տարվա հոկտեմբերից ոստիկանության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում եւ պրոֆմիություններ ստեղծելու իրավունք, սակայն անցյալ շաբաթ իրավակարգի մի քանի պահապաններ այրել էին ամենամյա կառնավալի համար պատրաստված մի քանի դեկորացիաներ եւ կարկոցներ էին արձակել կոչումով ավագ աշխատակիցների ուղղությամբ: Դրանից հետո նրանց ձերբակալել էին եւ ծառայությունից հեռացրել, նրանց դեմ քննություն է ընթանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաիթի  


Վերնագիրի այլ պիտակները