Չինաստանում գնահատել են կորոնովիրուսի թողած ազդեցությունը տնտեսության աճի վրա

14:14   24 Փետրվար 2020    318

Չինաստանի Զարգացման եւ ռեֆորմների պետական կոմիտեի կուսակցական քարտուղար Ցուն Լյանը գնահատել է կորոնովիրուսի համաճարակի թողած ազդեցությունը երկրի տնտեսության վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ցուն Լյանի խոսքերով, կորոնովիրուսը Չինաստանի տնտեսության վրա կարճաժամկետ ազդեցություն կթողնի: Դրանից բացի, համաճարակը չի ազդի տնտեսության վրա երկարաժամկետ կտրվածքով: Պաշտոնյան նաեւ ավելացրել է, որ կառավարությունը պետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար ռեսուրսներ եւ պայամաններ ունի:

Սակայն նա խոստովանել է, որ համաճարակը բավականին ուժեղ հարված է հասցրել Չինաստանի տնտեսությանը:

Ավելի վաղ Աարժույթի Միջազգային Հիմնադրամից հայտարարել էին, որ կորոնովիրուսի բռնկումը կբերի Չինաստանի տնտեսության աճի դանդաղեցմանը 2020 թվականի առաջին եռամսյակում, սակայն ՀՆԱ-ն ամբողջ տարվա կտրվածքով աննշան կկրճատվի: ԱՄՀ-ից նաեւ ասել են, «որ դա եւս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչպես կարող են փխրուն տնտեսական վերականգնման վրա ազդել անկախատեսելի հանգամանքները»:

Թոքաբորբի բռնկումը, որը հետո անվանեցին կորոնովիրուս, Չինաստանում սկսեց տարածվել 2019 թվականի վերջին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները