Թուրքմենստանում նախագահին դիմավորելու համար ծերերը ժամերով փորձ են արել

14:28   24 Փետրվար 2020    246

Թուրքմենստանում ծերերին ստիպել են ժամերով փորձ անել եւ շարք կանգնել ի պատիվ նախագահի Թուրքմենաբադ քաղաքի այցելության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է «Թուրքմենստանի խրոնիկան»:

Գուրբանգուլի Բերդիմուխամեդովն այդ քաղաք էր այցելել ուրբաթ՝ փետրվարի 21-ին, որպեսզի մասնակցեր նոր մզկիթի բացմանը: Այցից մեկ շաբաթ առաջ տեղական իշխանությունները սկսել են քաղաքը կարգի բերել եւ վերանորոգել կենտրոնական փողոցների շենքերը: Հին մզկիթի տարածքում ակսակալների համար մարզումներ են կազմակերպել՝ նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշեր, թե որտեղ պետք է կանգնի եւ ինչ պետք է անի այս կամ այն իրավիճակում:

Նախագահի այցից մեկ օր առաջ ծերերին կանչել են փորձի, որը տեւել է ժամը 17-ից մինչեւ 23-ը: Ողջ ընթացքում ծերերին չեն թույլատրել ոչ խմել, ոչ ուտել: Նրանցից ամենահարգվածները պետք է անձամբ դիմավորեին Բերդիմուխամեդովին, իսկ գյուղերից եկածները պետք է լուռ կանգնեին հետեւի շարքերում:

Հերթական փորձի ընթացքում շաքարախտով հիվանդ ծերերից մեկն ընկել է` կորցնելով գիտակցությունը: Ազգային անվտանգության աշխատակիցը, որը հետևում էր փորձին, գոռացել է ծերերի վրա և թույլ չի տվել օգնություն ցուցաբերել հիվանդին` հրամայելով տեղից չշարժվել` ինչ էլ որ լինի:

Ոստիկանները հիվանդին դուրս են բերել մզկիթից առանց պատգարակի, և միայն մզկիթի տարածքից դուրս է թույլ տրվել բժիշկներին օգնություն ցուցաբերել նրան:

Հիվանդին փոխարինել են մեկ այլ անձով:

Չնայած փորձերին` չգիտես ինչու նախագահին դիմավորել են միայն մի քանի մարդ, մյուսներին հրամայել էին մնալ երկրորդ հարկում, մինչև բարեգործական ճաշի մասին հեռուստառեպորտաժի նկարահանման սկիզբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները