Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, կա 12 զոհ

14:37   24 Փետրվար 2020    236

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, գրանցվել է մահվան 12 դեպք:

Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Իրանի խորհրդարանի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասիին:

«Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 47 մարդու մոտ, նրանցից 12-ը մահացել են»,-ասել է Աբբասին:

Մեկ օր առաջվա տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը 43-ն էին, հաղորդվել էր մահվան 8 դեպքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները