Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց նաեւ Աֆղանստանում

14:44   24 Փետրվար 2020    206

Աֆղանստանում գրանցվել Է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հայտնել Է 1TV աֆղանական հեռուստաալիքը, փետրվարի 24-ին հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆերոզը:

Նախարարը նշել Է, որ Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել Է Հերաթի նահանգի տարածքում, որը գտնվում Է երկրի հյուսիս-արեւմուտքում:

Այս նահանգում, ինչպես հավելել Է Ֆերոզը, հայտարարվել Է արտակարգ դրություն: Բացի այդ, նախարարի խոսքով՝ անվտանգության ազգային վարչությունը կարգադրել Է կասեցնել Հերաթից ցամքային եւ օդային տարանցումն այս նահանգի հետ սահմանակից Իրան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները