Ֆրանսիայում աննպատակահարմար են համարել Իտալիայի հետ սահմանի փակումը

14:56   24 Փետրվար 2020    269

Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին հայտարարել Է, որ Իտալիայի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա այնտեղ կորոնավիրուսի տարածման ֆոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սահմանների փակումը նպատակահարմար չի լինի, քանի որ վիրուսի շարժը երբեմն սահմանափակված չԷ վարչական սահմաններով»,-նշել Է Ջեբարին BFM Business հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Իտալիայի հետ սահմանների փակման անհրաժեշտության վերաբերյալ հարցին:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 150-ը: Վարակի զոհ Է դարձել արդեն չորս մարդ: Կորոնավիրուսի բռնկում Է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում (111 դեպք) եւ հարեւան Վենետոյի մարզում: Այդ տարածաշրջանների, ինչպես նաեւ Պիեմոնտի, Էմիլիա Ռոմանիայի, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի, Լիգուրիայի եւ Տրենտինո Ալտո Ադիջեի իշխանությունները հայտնել են մեկ շաբաթով դպրոցներն ու համալսարանները փակելու մասին:

Լոմբարդիայում եւ Վենետոյում որոշում Է ընդունվել բոլոր հանրային միջոցառումների, ներառյալ մշակութային, մարզական եւ կրոնական միջոցառումների արգելման մասին: Վենետիկում ժամկետից երկու օր շուտ Է ավարտվել տեղի հռչակավոր Կառնավալը, փակ Է Սան Մարկոյի բազիլիկի մուտքը: Միլանում փակվել Է քաղաքի գլխավոր Դուոմոյի տաճարը:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստովանել Է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չԷին սպասում, բայց կարծում Է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսեւորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել Է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները