Պակիստանում 6 մարդ է մահացել մեքենայի պայթյունի հետևանքով

15:14   24 Փետրվար 2020    216

Պակիստանի Քվետա նահանգում վեց մարդ է մահացել, չորսը վիրավորվել` հեղուկացված բնական գազի բալոններ տեղափոխող մեքենայի պայթյունի հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պայթյունի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, հինգը ծանր վիրավորվել է և մահացել հիվանդանոցներում:

Եվս չորս տուժածի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ:

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները