Ուորեն Բաֆեթի ընկերությունը պատրաստ է նրա մահվանը

15:45   24 Փետրվար 2020    288

Berkshire Hathaway ներդրումային ընկերության մաքուր շահույթը 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 1.9 հազար տոկոսով և կազմել 81 միլիարդ դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ներդրողներին ասել է ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը, որը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

Նա այս աճը բացատրել է GAAP-ի նոր կանոններով, որոնք ներդրվել են 2018 թվականին՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարկային բարեփոխումների մաս:

Ըստ նոր ստանդարտների՝ արժեթղթեր ունեցող ընկերությունները պետք է հաշվի առնեն մաքուր շահույթում դրանց արժեքի փոփոխությունը:

Ինչպես ընդգծել է New York Times-ը, Բաֆեթը, որն օգոստոսին կդառնա 90 տարեկան, չի անդրադարձել մի թեմայի, որը մեծապես անհանգստացնում է Berkshire-ի բաժնետերերին:

Նա միայն նշել է, որ մոտ ապագայում չի պատրաստվում թոշակի անցնել: Միևնույն ժամանակ, Բաֆեթն ասել է, որ իր մահվանը հոլդինգը «պատրաստ է 100 տոկոսով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաֆեթ  


Վերնագիրի այլ պիտակները