Հրվ. Կորեայում կորոնավիրուսի բռնկման պատճառով մեկուսացվել է 7,9 հազար զինծառայող

15:57   24 Փետրվար 2020    309

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կարանտինի մեջ է պահում 7,9 հազար զինծառայողի` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 11 զինծառայողների` նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու մասին:

Իշխանությունները մեկուսացրել են բոլորին, որոնք շփվել են վարակվածների հետ, նաև նրանց, որոնք այցելել են Տեգու քաղաք, որում գրանցվել է հիվանդության բռնկումը: Հարավային Կորեայի զորամասերին հրամայվել է զգոն լինել, որպեսզի կորոնավիրուսի տարածումը չխաթարի երկրի պաշտպանության գործը:

Հարավային Կորեայի նախագահը նախօրեին հայտարարել է համաճարակաբանական սպառնալիքի բարձրացման առավելագույն` «կարմիր» մակարդակ՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի արագ աճի ֆոնի պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀրվԿորեա  


Վերնագիրի այլ պիտակները