Կորոնավիրուսի պատճառով Հրվ. Կորեայի խորհրդարանը փակել են ախտահանման համար

16:16   24 Փետրվար 2020    291

Հարավային Կորեայի Ազգային ժողովը չեղարկել է լիագումար նիստը եւ ախտահանման համար շենքը փակել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այնտեղ կորոնավիրուսով պացիենտ է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Ազգային ժողովի ներկայացուցիչ Հան Մին Սուն:

«Այսօր 18:00-ից ախտահանում է անցկացվելու… Որպեսզի այն արդյունավետ լինի, անհրաժեշտ է հաստատությունը փակել գոնե 24 ժամով: Փետրվարի 25-ին Ազգային ժողովի շենքը եւ պատգամավորների (գրասենյակների) շենքը փակ կլինեն»,- հայտնել է Հան Մին Սուն մամուլի ասուլիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները