Բրիտանիայում պատրաստվում են դիտարկել Ասաժնի արտահանձնման ԱՄՆ-ի դիմումը

16:29   24 Փետրվար 2020    296

Բրիտանական դատարանը փետրվարի 24-ին կդիտարկի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասաժնի արտահանձնման ԱՄՆ-ի դիմումը ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքից գրեթե տասնամյակ անց, հաղորդում է Reuters-ը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ն Ասանժի դեմ 18 քրեական գործ է հարուցել: Նրա փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնի խոսքով՝ այն, ինչ արել է Ասանժը, օգնել է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ԱՄՆ-ը պատերազմում է Իրաքում եւ Աֆղանստանում, հաղորդում է Gazeta-ն:

«Մենք խոսում ենք… ռազմական հանցագործությունների մասին… Դրանք օրինակ են նրանց համար, ովքեր փորձում են կառավարությանը պատասխանատվության ենթարկել իշխանությունը չարաշահելու համար»,- ասել է Ռոբինսոնը:

Ասանժը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել է սեռական հետապնդումների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ սկանդինավյան այդ երկիր արտահանձնվելու մտավախությամբ։ 2019-ի ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը ձերբակալվել է 2012 թվականին դատարան չներկայանալու համար տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։

ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին երկարատեւ ազատազրկում է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները