ԱՄՆ-ն Հնդկաստան կմատակարարի 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռներ եւ տեխնիկա. Թրամփ

16:37   24 Փետրվար 2020    259

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Հնդկաստան կմատակարարի ընդհանուր 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա:

Երկուշաբթի ամերիկացի առաջնորդը հնդիկ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ելույթ է ունեցել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, որտեղ պաշտոնական այց է կատարել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ մեր ներկայացուցիչները վաղը գործարքներ կստորագրեն Հնդկաստանի Զինված ուժերին ընդհանուր 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռների եւ այլ սարքավորումների մատակարարումների մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները