Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն նույնպես թանկացել է

17:07   24 Փետրվար 2020    292

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 24-ին, կազմել է 478.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով:

Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.55 դրամ (աճել է 0.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.07 դրամ (նվազել է 0.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (մնացել է անփոփոխ)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 285.48 դրամ, ոսկի՝ 25,276.52 դրամ, պլատին՝ 15,012.4 դրամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները