Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի

17:26   24 Փետրվար 2020    274

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ:

Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին՝ վկայակոչելով առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առողջապահության նախարարը (Սայիդ Նամակի) հայտնել է, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նրանցից 12-ը մահացել են»,-Աբասի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 43-ի, ընդ որում՝ գրանցվել էր ութ մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմի, Մարկազիի եւ Մազանդարանի նահանգներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները