Իրանում երկրաշարժերից տուժածների թիվը հասել է 104-ի

17:42   24 Փետրվար 2020    320

Իրանի Խոյի շրջանում փետրվարի 23-ին տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 104-ի:

Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Այս շրջանում երեկ տեղի ունեցած երկու երկրաշարժից տուժածների վերջնական թիվը հասել է 104-ի»,- գործակալությունը մեջբերում է Խոյի բժշկական ինստիտուտի ղեկավարի խոսքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի տուժածների մասին հաղորդագրություններից՝ գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել նաև Խոյի և Սալմաստի շրջանների 43 բնակավայրերում բնակելի շինությունների լրիվ կամ մասնակի ավերման մասին:

Տեղեկացվել է, որ Թուրքիայի արևելքում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ինը մարդ, տուժել է առնվազն 50 բնակիչ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները