Ադրբեջանի նախագահը Արթուր Ռասիզադեին պարգևատրել է «Հայրենիքին ծառայելու համար» շքանշանով

17:54   24 Փետրվար 2020    422

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեին պարգևատրել է՝ «Հայրենիքին ծառայելու համար 1-ին աստիճանի» շքանշանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:

1996-ի հուլիսի 20-ին Ռասիզադեն դարձել է Ադրբեջանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, նույն թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է վարչապետ: 2003 թվականի օգոստոսի 4-ին նա ազատվել է վարչապետի պաշտոնից և նշանակվել է առաջին փոխվարչապետ: 2003 թվականի նոյեմբերի 4-ին նա վերանշանակվել է վարչապետ: Նա այդ պաշտոնն զբաղեցրեց մինչև կենսաթոշակի անցնելը՝ 2018 թվականի ապրիլը:

Փետրվարի 26-ին լրանում է Ռասիզադեի 85-ամյակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արթուր-Ռասիզադե  


Վերնագիրի այլ պիտակները