Պետդումայի պատգամավոր. «Ռուսաստանցիները՝ Խոջալուի դեպքերի ցավը կիսում են իրենց ադրբեջանցի եղբայրների հետ»

18:01   24 Փետրվար 2020    522

Փետրուարի 26-ին, Խոջալիում տեղի ունեցած ողբերգական իրադարձութունների հերթական տարելիցի առթիվ, Բաքվում հիշատակի երթին մասնակցելու է՝ Ռուսաստան-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սավելիևը:

Այս մասին հայտնել է ինքը՝ ռուսաստանցի խորհրդարանականը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Խոջալուի դեպքերը հավերժ կմնան, որպես անբուժելի վերք ադրբեջանական ժողովրդի հիշողության մեջ: Ռուսաստանցիները, իհարկե, կիսում են այդ ցավը իրենց ադրբեջանցի եղբայրների հետ: Շատ քաղաքներում հիշատակման օրեր են անցկացնում, երբ ռուսաստացիները ցավակցություն են հայտնում և պատրաստակամություն են հայտնում կիսել՝ իրենց հարազատներին կորցրած ադրբեջանցիների վիշտը: Ես գիտեմ, որ փետրվարի 25-ին Մոսկվայում Հեյդար Ալիև Հիմնադրամի աջակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվելու Հանդուրժողականության թանգարանում: Մոսկվացիները հարգանքի տուրք կմատուցեն Խոջաիում զոհվածների հիշատակին, հետևելով տխուր ավանդույթին», - նշել է Դմիտրի Սավելևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խոջալի   Պետդումա  


Վերնագիրի այլ պիտակները