Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի

19:25   24 Փետրվար 2020    282

Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում մետ 150 դեղատոմսային դեղամիջոցների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների պակասի սպառնալիքի, որոնց թվում են հակաբիոտիկները, ջեներիկները, ինչպես նաեւ այլընտրանք չունեցող ֆիրմանին դեղերը:

Նրանք պարզել են, որ ԱՄՆ-ում վաճառվող դեղերի պատրաստման համար բաղադրիչների խոշորագույն մատակարարը Չինաստանն է: Գերատեսչությունում մտավախություն ունեն, որ վիրուսը կարող է հանգեցնել Չինաստանի արտադրական հնարավորությունների նվազմանը, հետեւաբար՝ Ամերիկայում դեղամիջոցների դեֆիցիտի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարածված հայտարարության մեջ վարչությունը նշել է, թե իրենք «հստակ գիտակցում են, որ բռնկումը կարող է ազդել դեղամիջոցների մատակարարման շղթայի վրա»: Իշխանությունները նաեւ լրացուցիչ ռեսուրսներ են հատկացնում ԱՄՆ դեղամիջոցների մատակարարումների մեջ պոտենցիալ խոցելիությունները հայտնաբերելու համար եւ բանակցություններ են վարում Եվրոպայում եւ Հարավարեւելյան Ասիայում մատակարարների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները