Իտալիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 7-ի

20:43   24 Փետրվար 2020    344

Իտալիայի հյուսիսում, կորոնավիրուսով պայմանավորված, հիվանդությունից մահվան 7-րդ դեպքն է արձանագրվել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 220-ը: Կորոնավիրուսից մահացած վերջին անձնավորությունը 80-ամյա տղամարդ է եղել, որն անցյալ շաբաթ սրտի կաթված տանելուց հետո հիվանդանոցում էր գտնվում: Բժիշկների կարծիքով՝ նա վարակվել է հիվանդանոցում մեկ այլ հիվանդից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշվում է, Իտալիայում կորոնավիրուսից բոլոր մահացածները թույլ առողջությամբ տարեց մարդիկ են եղել: Ուհանից տարհանված մեկ իտալացի էլ ապաքինվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները