ՌԴ-ում հսկողության տակ է մնում Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ

20:57   24 Փետրվար 2020    354

Չինաստանից ժամանած ավելի քան 12 հազար մարդ Ռուսաստանում մնում է բժշկական հսկողության տակ։

«01.02.2020-ից Շերեմետևո օդանավակայանում, որը երկրում ներկայում միակն է չվերթներ ընդունում ՉԺՀ-ից, «Ռոսպոտրեբնադզորի» հսկողության ներքո տրամադրվել և պատրաստվել է առանձին տերմինալ:

Կազմակերպվել է ՉԺՀ-ից բոլոր ժամանողների լաբորատոր հետազոտություն, նրանց անկետավորում և հանձնում բժշկական հսկողության ըստ բնակության վայրի: 24.02.2020-ի դրությամբ հսկողության տակ է մնում 12 092 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները