Սեուլը կոչ է անում արագ վերսկսել Վաշինգտոնի եւ Փհենյանի բանակցությունները

21:36   24 Փետրվար 2020    366

Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել արագ վերսկսել Վաշինգտոնի եւ Փհենյանի՝ փակուղի մտած բանակցությունները՝ հավելելով, որ երկրի կառավարությունը պատրաստ է երկխոսությանն աջակցելու նպատակով համագործակցել Փհենյանի հետ:

Նա նշե է, որ երկրի նպատակը Կորեական թերակղզում լրիվ ապամիջուկայնացումն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բանակցությունների շուտափույթ վերսկսումը որոշիչ նշանակություն ունի, մենք կողմերին կոչ ենք անում ազդակ հաղորդել երկխոսությանը: Մենք պատրաստ ենք աջակցել Հյուսիսային Կորեային»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները