Չինաստանում կորոնավիրուսից բուժված մարդանց մոտ հիվանդությունը կրկնվել է

09:00   25 Փետրվար 2020    212

Չինաստանի Ուհան քաղաքում COVID-19 կորոնավիրուսի կրկնակի հիվանդացության դեպքեր են գրանցվել արդեն առողջացած մարդկանց մոտ։

Այս մասին հաղորդում է ՉԺՀ Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի կայքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գերատեսչության հաշվետվության մեջ ասվում է, որ փետրվարի 24-ի տվյալներով դուրս գրված 195 քաղաքացիներին երկրորդ անգամ նույն ախտորոշումն է արվել։ Փաստաթղթում չի նշվում, թե ինչու է դա տեղի ունեցել։

South China Morning Post պարբերականը նշում է, որ համաճարակի պատճատով քաղաքային իշխանությունները լրացուցիչ պարտադիր14-օրյա կարանտին են մտցրել առողջացած բնակիչների համար այն բանից հետո, երբ ոմանց մոտ անալիզներում վարակը կրկին հայտնաբերվել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները