Մարջանի խութերը մինչեւ 2100 թվականը կարող են անհետանալ

09:04   25 Փետրվար 2020    256

Կլիմայի եւ համաշխարհային օվկիանոսի տաքացումը, նրա ջրի թթվայնության ավելացումը հանգեցնում են մարջանի խութերի աղավաղմանն ու մահվանն ամբողջ աշխարհում։

Էկոհամակարգերը, լինելով ամենահարուստներից ու բազմազաններից երկրագնդի վրա, արագ դատարկվում եւ մահանում են։ Գոյություն ունեցող գնահատականներով՝ մի երկու տասնամյակ հետո կանհետանա Երկրի մարջանների 70-90 տոկոսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս մասին զեկույցով 2020թ․ Ocean Sciences Meeting (OSM) օվկիանոսագիտական համաժողովում ելույթ է ունեցել Մանոայում Հավայան համալսարանի գիտնական Ռենե Սեթերը։ «Մինչեւ 2100 թվականը ամեն ինչ տխուր տեսք կունենա»,- ասել է գիտնականը։

Սեթերը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են օվկիանոսի այն մասերը, որտեղ ծրագրվում է կենտրոնացնել մարջանի խութերի վերականգնման փորձերը։ Համակարգչային մոդելավորումը թույլ է տվել գնահատել դրանց վիճակը ՝ հաշվի առնելով ապագայի տարբեր սցենարները՝ տարբեր ջերմաստիճանների, թթվայնության եւ աղտոտվածության, քամու ուժգնության եւ ձկնորսության ինտենսիվության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները