Այսօր Նրբաբլիթի միջազգային օրն է

09:13   25 Փետրվար 2020    235

Փետրվարի կամ մարտի երեքշաբթի օրերից մեկը, որը համապատասխանում է «ճարպոտ» երեքշաբթիին, նշվում է սննդարար տոն։

ԱՄՆ-ում առաջին նրբաբլիթային տոնը տեղի է ունեցել Կանզասում, 1950-ին։ Իսկ ահա անգլիական Օլնի քաղաքում այն նշվում է արդեն ավելի քան 500 տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սկսվել է նրանից, որ մի ժամանակ Մեծ Պահքի օրերին բնակիչներից մեկը գաղտնի նրբաբլիթներ է պատրաստել իր խոհանոցում։ Հանկարծ հնչել են եկեղեցու զանգերը։ Խեղճ կինը այնպես է վախեցել, որ աշխարհում ամեն ինչ մոռանալով՝ վազել է եկեղեցի․․․ թավան ձեռքում՝ նրա վրա եփվող նրբաբլիթներով։ Դա 1445 թվականն էր։

Այդ ժամանակից քաղաքի բնակիչները ամեն տարի կազմակեպում են նրբաբլիթներով վազք, որի ժամանակ կանայք պետք է անպայման զգեստով եւ գոգնոցով լինեն եւ որոշ տարածություն վազեն նրբաբլիթը թավայի վրա վեր նետելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները