Անվանվել է մարդու համար ամենագրավիչ բույրը

09:22   25 Փետրվար 2020    226

Թարմ հացի բույրը, անձրեւից հետո բույրը, խոտի բույրը եւ այլն աշխարհում կան բազմաթիվ հաճելի բույրեր:

Սակայն դրանց թվում կա մեկը, որը դուր է գալիս բոլորին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավստրալացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են, թե ինչու է մարդկանց մեծ մասը սիրում այդ բույրը, բույրն անվանել են «պետրիկոր»: Տերմինը ձեւավորվել է հունական petra եւ ikhor բառերից՝ «քար» եւ «աստվածների արյուն»:

«Այդ բույրի համար պատասխանատու է գեոսմին նյութը, որին էվոլյուցիայի միլիոնավոր տարիների ընթացքում սովոր է մարդկային հոտառությունը: Այդ հոտը մատնանշում է, որ մոտակայքում ջուր կա, որն անհրաժեշտ է մեզ գոյատեւման համար, եւ դա է պատճառը, որ մեր ուղեղն այդ բույրը հաճելի է համարում»,- պատմել են հետազոտողները:

Այդ հոտը զգալու ունակություն ունեն նաեւ ուղտերը, որոնք դրա շնորհիվ գտնում են դեպի օազիս ճանապարհը: Գիտնականները նշում են, որ թաց հողի բույրը դուր չի գալիս մարդկանց, որոնք գեոսմինից ալերգիա ունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները