Նոր Chevrolet Corvette-ը «թռչող» ռեժիմ ունի

09:55   25 Փետրվար 2020    212

Նոր սերնդի Chevrolet Corvette-ը ստացել է քարշակի վերահսկման «թռչող» ռեժիմ, որը միանում է գետնից բոլոր չորս անիվների պոկվելու դեպքում։

Ինչպես հայտնում է Motor-ը, հղում կատարելով Detroit Free Press թերթին, ութերորդ սերնդի նոր Corvette-ում կայունացման համակարգը ոչ միայն ունակ է որոշել, թե երբ ավտոմեքենայի անվադողերը կկորցնեն կցորդումը ճանապարհի մակերեւույթի հետ, այլեւ հասկանալ, թե երբ է ավտոմեքենան պոկվում գետնից եւ գտնվում օդում։

Այս դեպքում համակարգը համապատասխան կերպով կարգավորում է պահի բաշխումը անիվներին։ Բանն այն է, որ քարշակի հսկման համակարգը, որպես կանոն, արգելակում է անիվները, որոնք ճանապարհի հետ շփման անբավարարություն են զգում, օրինակ՝ ձյան, սառույցի կամ անձրեւի ժամանակ։

Սակայն դա բոլորովին այն չէ, ինչ պետք է մրցավազքային մայրուղում, երբ նշանակություն ունի յուրաքանչյուր վայրկյանը։ Chevrolet Corvette-ում «թռչող» ռեժիմը անհրաժեշտ է հենց այդ դեպքերի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Magnetic Ride Control համակարգի շնորհիվ ավտոմեքենան հասկանում է, թե երբ են անիվները պոկվում գետնից, եւ փոխանակ գործի գցի արգելակները, թույլ է տալիս նրանց շարունակել շարժվել նախկին արագությամբ։ Դժվար թե այդ գործառույթը հաճախ օգտագործվի, սակայն նրանք, ովքեր Corvette-ն օգտագործում են թրեք-օրերի համար, հավանաբար այն կգնահատեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները