Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 139 մլրդ դոլար են կորցրել

10:02   25 Փետրվար 2020    216

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը երկուշաբթի ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ֆոնդային սակարկություններում ինդեքսների զգալի կրճատման պատճառով կրճատվել է գրեթե 139 մլրդ դոլարով:

Ինչպես նշում է գործակալությունը, այս վարկանիշի մեջ մտնող անձանց համար սա խոշորագույն կորուստ է այն պահից սկսած, ինչ գործակալությունը 2016 թվականի հոկտեմբերին սկսել է այսպիսի հետազոտություններ կատարե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն եւ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը զրկվել են 4,8-ական մլրդ դոլարից, ավելի շատ, քան ցուցակում մտած որեւէ այլ բիզնեսմեն:

Բեզոսը նախկինի պես համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Առնոն այս ցուցանիշով երրորդ տեղն է գրավում:

Իսպանական Zara առեւտրի ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգիի կարողությունը կրճատվել է 4 մլրդ դոլարով, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը՝ 3,48 մլրդ դոլարով, իսկ Google ընկերության հիմնադիրներից Լարրի Փեյջի կարողությունը՝ 2,7 մլրդ դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները