ԱՄՆ-ում դեռահասները դատի են տվել դպրոցին՝ զենքի պատկերով շապիկներ կրելն արգելելու համար

10:33   25 Փետրվար 2020    179

Վիսկոնսինում դեռահասները դատի են տվել իրենց դպրոցին այն բանից հետո, երբ նրանց արգելել են վրան զենք պատկերված շապիկներ կրել։

Նրանք հայտարարել են, որ արգելքը խախտում է խոսքի ազատության իրենց իրավունքը, հայտնում է USA.one-ը։

Ռոբերտ Նյուհաուսը բավական երիտասարդ է, որպեսզի սեփական զենքն ունենա, սակայն ասում է, թե օրինական զենք կրելու կողմնակից է, այդ պատճառով ինքն ունի գրոհային ինքնաձիգի պատկերով շապիկ։ Պատանու մոր խոսքերով՝ ընտանիքը ապշած էր, երբ Ռոբերտին ասել էին, որ նա չի կարող այդպիսի շապիկ կրել Ուոկեշո շրջանի Kettle Moraine դպրոցում։

Այնուամենայնիվ, Ռոբերտը շարունակել է հագնել շապիկը, որից հետո նրա մայրը նամակ է ստացել դպրոցից, որի մեջ ասվում էր․ «Մենք թույլ չենք տալիս աշակերտներին կրել այնպիսի հագուստ, որի վրա զենք է պատկերված (կամ ալկոհոլ, թմրանյութ եւ այլն)․․․ Այդպիսով, Ռոբերտը չի կարող կրել ցանկացած հագուստ, որի վրա զենք է պատկերված»։

Ռոբերտի համադասարանցին նույնպես նմանատիպ նամակ է ստացել։ Խմբի տնօրեն Նիք Քլարքը կարծում է, որ Սահմանադրությունը եւ Առաջին փոփոխությունը պետք է վերանայեն դրես-կոդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները