Իտալիայի տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը կարող Է շատ լուրջ լինել. վարչապետ Կոնտե

10:49   25 Փետրվար 2020    181

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծիք Է հայտնել, որ երկրի տնտեսության վրա նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը կարող Է շատ ուժեղ լինել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, նա հայտարարել Է լրագրողներին:

«(Կորոնավիրուսի տարածման) տնտեսական ազդեցությունը կարող Է շատ ուժեղ լինել: Ներկայում մենք հավանական ենք համարում բացասական հետեւանքները տնտեսության համար, բայց առայժմ չենք կարող կանխատեսել՝ ինչ տեղի կունենա»,- գործակալությունը մեջբերել Է Կոնտեի խոսքը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 229-ի, ներառյալ 6-ը՝ մահացու ելքով: Հիվանդներից մեկն ապաքինվել Է:

Ավելի վաղ Կոնտեն խոստովանել Է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չԷին սպասում, բայց կարծում Է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսեւորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել Է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ»:

Կորոնավիրուսի բռնկում Է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում եւ հարեւան Վենետոյի մարզում: Այդ տարածաշրջանների, ինչպես նաեւ Պիեմոնտի, Էմիլիա Ռոմանիայի, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի, Լիգուրիայի եւ Տրենտինո Ալտո Ադիջեի իշխանությունները հայտնել են մեկ շաբաթով դպրոցներն ու համալսարանները փակելու մասին: Լոմբարդիայում եւ Վենետոյում որոշում Է ընդունվել բոլոր հանրային միջոցառումների, ներառյալ մշակութային, մարզական եւ կրոնական միջոցառումների արգելման մասին: Վենետիկում ժամկետից երկու օր շուտ Է ավարտվել տեղի հռչակավոր Կառնավալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները