Կոլումբիայի խորհրդարանը կոռուպցիայի կասկածանքով հետաքննություն է սկսել նախագահի դեմ

11:50   25 Փետրվար 2020    287

Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) հետաքննություն է սկսել նախագահ Իվան Դուկեի դեմ, ով կասկածվում է 2018-ի նախագահական ընտրություններում ընտրողներին կաշառք տալու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է մեղադրանքնի մասով հանձնաժողովի ղեկավար Զոն Հայրո Կարդենասը:

«Մենք որոշել ենք պաշտոնապես հետաքննություն սկսել հանրապետության նախագահի դեմ», - նրան մեջբերում է La FM ռադիոկայանը:

Քարդենասը նշել է, որ հանձնաժողովը նախագահի դեմ բողոք է ստացել պատգամավոր Դեւիդ Ռասերոյի կողմից: Դրանում քաղաքական գործիչը, վկայակոչելով Կոլումբիական կոնգրեսի նախկին անդամ Աիդա Մերլանոյի հայտարարությունները, մեղադրել է Դուկեին 2018-ի նախագահական քարոզարշավի ընթացքում կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները