Հունական կղզիներում բախվել են ներգաղթյալների դեմ բողոքող ցուցարարներն ու ոստիկանները

12:16   25 Փետրվար 2020    207

Հունական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Լեսբոս և Խիոս կղզիների բնակիչների դեմ, որոնք փորձել են խանգարել ներգաղթյալների ճամբարներ կառուցելու համար շինանյութերի բեռնման աշխատանքներին:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ին` հղում անելով հունական АМНА գործակալությանը:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում տեխնիկա է բերվել կղզիներ:

«Առավոտյան վաղ ժամերին Միտիլինիի (Լեսբոս) և Խիոսի Մեստոն նավահանգիստ է բերվել շինարարական տեխնիկա, որպեսզի ներգաղթյալների համար նոր, փակ և հսկվող կեցության վայրեր կառուցվեն: Ոստիկանական ուժերը ուղեկցել են անձնակազմին ու տեխնիկան, որպեսզի բարեհաջող սկսվեն աշխատանքները», -ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ տեխնիկայի ժամանումը ուղեկցվել է անկարգություններով:

«Գիշերը Միտիլինիի նավահանգիստը երկու ժամով վերածվել էր մարտադաշտի: Ոստիկանության հատուկ ջոկատայինների 10 ստորաբաժանումներ, որոնք նավահանգիստ եկան «Պեգաս» նավով, ոստիկանական այլ ուժերի հետ բախվեցին հարյուրավոր բնակիչների հետ, որոնք հավաքվել էին բեռնաթափմանը խանգարելու համար: Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Խիոսի Մեստա նավահանգստում նույնպես բախումներ են տեղի ունեցել: Արցունքաբեր գազից տուժել են կղզու ղեկավար Ստամատիս Կարմանտզիսը և Խիոսի հոգևորականների միության նախագահը: Նրանք դիմել են հիվանդանոց:

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է ուղարկել նավահանգիստ:

Հունաստանում ավելի քան 150 000 ներգաղթյալ և փախստական կա, որոնք ապաստան են ստացել այս երկրում: Ներգաղթյալների մեծ մասը աֆղանստանցիներ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները