Էրդողան. «Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը օր օրի զարգանում է»

11:28   25 Փետրվար 2020    671

Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն և կզարգանան բոլոր ոլորտներում՝ ստորագրվելիք նոր համաձայնագրերի հիման վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջան կատարելիք այցից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը օր օրի զարգանում է:
Էրդողանը ժամանում է Բաքու ՝ մասնակցելու Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 8-րդ նիստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները